Հարկային և հաշվապահական խորհրդատվություն

Հարկային և հաշվապահական խորհրդատվություն

Հենդ թու Հենդ ՍՊԸ-ն բացի կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հաշվապահական հաշվառման վարումից, կատարում է նաև ընկերությունների գլխավոր հաշվապահի պարտականությունները կատարող անձի խորհրդատվություն և ուսուցում, իրականացնում է ինչպես հաշվետվությունների ստուգում, այնպես էլ ընթացիկ խորհրդատվություն և վերահսկողություն՝ ելնելով հաճախորդի պահանջներից և այն խնդիրներից, որոնք անհրաժեշտ է լուծել տվյալ ընկերությունում: Խորհրդատվություն իրականացնում են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից որակավորված մասնագետները: Մենք համագործակցում ենք ոլորտի առաջատար մասնագետների հետ՝ հաշվապահներ, աուդիտորներ, իրավաբաններ, ինչն էլ մեր կողմից իրականացվող խորհրդատվությունը դարձնում է էլ ավելի արժեքավոր և հուսալի: