Հաշվապահության վերականգնում, ստուգում, ավտոմատացում

Հաշվապահության վերականգնում, ստուգում, ավտոմատացում

Մեր ընկերության կողմից իրականցվում է ինչպես խոշոր արտադրական ընկերությունների,այնպես էլ մանրածախ և մեծածախ առևտրով զբաղվող խանութների հաշվապահական հաշվառման վերականգնում, ստուգում և ավտոմատացում: Ինչպես նաև մեր կողմից մշակվում են համապատասխան վերլուծական հաշվետվություններ, որոնք արդիական և ճշգրիտ ֆինանսական տեղեկատվություն են տրամադրում ընկերության ղեկավար մարմնին՝ օժանդակելով ճշգրիտ բիզնես որոշումներ կայացնելուն: Այդ տեղեկատվությունը հնարավորություն է տալիս հասկանալու, թե գործունեության որ ճյուղերն են շահութաբեր, իսկ որ  ճյուղերում է հարկավոր իրականացնել ներդրումներ: